Լավ հիմքեր են ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա փոխզիջումների համար․ Պուտին
Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրական է գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների գագաթաժողովը
Նրա գնահատմամբ, այս գագաթաժողովի արդյունքները լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար։
Պուտինի խոսքով՝ սահմանազատման, տրանսպորտի ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների հետևողական իրականացման միջոցով կարելի է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դա թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հասնել։
Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը ուշադրություն է պահանջում։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահելու համար։