Եթե գործենք այնպես, ինչպես այսօր, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ կդրվի․ Լուկաշենկո
Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով նեղ կազմով հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե գործեն այնպես, ինչպես այսօր, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ կդրվի։
«ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է պետությունների միասնության բարձրացում, լարվածության մակարդակի նվազեցում և կազմակերպության ամրապնդման նպատակով հակասությունների կարգավորում, կայունություն և անվտանգություն պատասխանատվության գոտում։ Շատ բան ենթակա չէ հրապարակման, սակայն առաջին անգամ կայացել է անկեղծ զրույց։ Նիկոլ Վովաևիչն ասաց, որ 15 կետով պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մեկ կետով, որը մենք երկար համաձայնեցնում էինք, մեր արտգործնախարարությունները, մեր հայ բարեկամները փոփոխություններ են առաջարկել։ Մենք որոշել ենք չխորանալ։ Սակայն առաջին անգամ պայմանավորվել ենք և կոնկրետ հաջողության հասել այդ ուղղությամբ։ Եվ եթե գործենք այնպես, ինչպես այսօր, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ կդրվի և խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Դա ինձ ոգևորում է։ Եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, ապա դա նշանակում է, որ նա համաձայն է նրա հետ, ինչ ես ասացի»,-հայտարարել է Լուկաշենկոն։