Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Պուտինի հետ «ուղիղ շփումների» մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա օրերին «ուղիղ շփումների» մասին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա օրերին Պուտինի հետ ուղիղ շփումներին: Քննարկելու ենք ատոմային էներգետիկան և Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցը կանցնի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ իր բանակցությունների «հետքերով»,-«ասել է Ֆրանսիայի նախագահը։