Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել
Մամուլ

Ընդդիմությունը ՔՊ-ին առաջարկում է համատեղ հայտարարություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ արտահերթ նիստ նախաձեռնելու եւ իրենց հեղինակած նախագիծը շրջանառության մեջ դնելու հարցով։ Ընդդիմությունը հայտարարության տեքստ է պատրաստել եւ առաջարկում է, որ ՀՀ խորհրդարանը պատասխանի Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 8-ին ընդունած հայտարարությանը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը, Հայաստանին հասցեագրված մեղադրանքներից բացի, իր հայտարարությամբ դիմել էր ՀՀ խորհրդարանին։

«Միլի Մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Իշխող ՔՊ խմբակցության երբեմնի բլբուլները բերանները ջուր են առել եւ լռում են ադրբեջանական հայտարարության վերաբերյալ, խորհրդարանից էլ անցած շաբաթ մեզ փոխանցել էին, որ ասելիք չունեն։ Որքանո՞վ է հավանական, որ իշխանականները չեն տապալի արտահերթ նիստը։

Մեր ձեռքում է ընդդիմության 4 էջանոց նախագիծը, որտեղ նախ հիմնավորում են, թե ինչու է անհրաժեշտ պատասխան հայտարարությամբ հանդես գալը․ «Ադրբեջանի խորհրդարանը օրերս հայտարարություն է ընդունել՝ տալով ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործություններն արդարացնող, Հայաստանի ու Արցախի միջազգային վարկանիշին վնասող գնահատականներ։ Ադրբեջանը «հիմնավորել է իր ագրեսիվ գործողությունները, հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով», ուստի՝ Հայաստանի խորհրդարանը չի կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունը եւ հանդես չգալ միջազգային հանրությանն ապակողմնորոշող ադրբեջանական հայտարարության դեմ։ ՀՀ խորհրդարանի հայտարարությունը եւս մեկ անգամ կարձանագրի մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղերձ կհղի արցախահայության իրավունքների պաշտպանության ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին»։ 

Իսկ նախագծով առաջարկվում է արձանագրել մի շարք պատմական փաստեր, այդ թվում՝ «Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975թ.) ԵԱՀԿ մասնակից պետությունների միջեւ հարաբերությունների սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը», եւ որ «44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը եւ նրա դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ եւ բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավերելով քաղաքներ եւ գյուղեր»։ Նախագծով առաջարկում են արձանագրել նաեւ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձան, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը։ «Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում եւ 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված ՀՀ տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաեւ խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների ն քաղաքացիական անձանց մարմինների դուրսբերմանը»:

Ադրբեջանն իր մտադրություններով եւ քաղաքականությամբ, ըստ ընդդիմադիրների,  դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թ․ հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։ Ուստի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է․ դատապարտելով Ադրբեջանի՝ իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է Միլի մեջլիսի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով, ընդունել պատասխան հայտարարություն հետեւյալի մասին․ «Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը»:
«Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերի պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը»: Միեւնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը համոզմունք է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձեւ, «բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որեւէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

«Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով: Մեզ համար անընդունելի է շանտաժների եւ ուլտիմատումների լեզուն։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների ․․․ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։

Հայտարարության տեքստում նաեւ միջազգային հանրությանն ուղղված կոչեր կան՝ գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային եւ դատապարտել, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Նախագիծը զեկուցելու է Անդրանիկ Թեւանյանը։ Ըստ ընթացակարգի՝ ԱԺ ղեկավարությունը պետք է նախագիծը դնի շրջանառության մեջ նախ գլխադասային հանձնաժողովում, սակայն արտահերթ նիստի օրը դեռ հայտնի չէ։