Իսրայելը գաղտնի առաջարկ է արել Արևմուտքին
Իսրայելը Արևմուտքին կառաջարկի խափանել իրանական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների մատակարարումը Ռուսաստանին, որոնք օգտագործվում են Ուկրաինային հարվածներ հասցնելու համար։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ հոկտեմբերի 20-ին Իսրայելի ԱԳՆ-ն գաղտնի հեռագիր է ուղարկել արեւմտյան երկրներում գործող Իսրայելի մի քանի տասնյակ դեսպանատներին։
ՆԱՏՕ-ում Իսրայելի դեսպանը գործը փոխանցել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալին, իսկ մեկ այլ բարձրաստիճան իսրայելցի դիվանագետ ժամանել է Բրյուսել՝ ԵՄ կենտրոնակայանում և Եվրախորհրդարանում այդ թեմայով մի շարք հանդիպումների համար: