Լեհաստանը խոստովանել է, որ Եվրոպան հոգնել է Ուկրաինային օգնելուց
Արևմուտքում ավելի ու ավելի քիչ է աջակցություն ցուցաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմին՝ ֆինանսական օգնության իռացիոնալ օգտագործման և վատնման պատճառով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Myśl Polska-ին։
Ինչպես պարզաբանում է հեղինակը՝ ուկրաինական հակամարտության սկզբից Կիևը ստացել և ստանում է համեմատաբար մեծ ֆինանսական օգնություն, նույնիսկ ավելին, քան հաղորդում են պաշտոնական ամերիկյան և եվրոպական ներկայացուցիչները։ Սակայն, Եվրամիության օգնության ավելացմանը զուգընթաց, աճում է մտահոգությունը՝ Կիև փոխանցված գումարների չարաշահման վերաբերյալ։
Հոդվածի հեղինակը Վկայակոչելով Fox News-ի սյունակագիր Քենդեյս Օուենսի տեղեկատվությանը, նշում է, որ Վլադիմիր Զելենսկին և նրա շրջապատը Արևմուտքի փոխանցված գումարներն օգտագործում են իրենց անձնական նպատակների համար, այլ ոչ թե երկիրը վերակառուցելու համար, փոխարենը՝ նրանք Շվեյցարիայում գույք են գնում 50 միլիոն դոլարով։