Ռուսաստանում օրենք կընդունվի ԼԳԲՏ քարոզչության մասին
Նոյեմբերի 24-ին ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչության, մանկապղծության և սեռափոխության համար խոշոր վարչական տուգանքներ սահմանող օրինագիծը։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախկինում Ռուսաստանի Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը տուգանքներ էր պարունակում միայն անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչության համար, այժմ այդ դրույթները զգալիորեն ընդլայնվում են։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի կողմից հաստատվելու և ՌԴ նախագահի ստորագրումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից։