Ռուսաստանն ու Ուկրաինան գաղտնի բանակցություններ են վարել Էմիրություններում
Անցյալ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են Արաբական Միացյալ Էմիրություններում՝ քննարկելու գերիների փոխանակման և ռուսական ամոնիակի արտահանման վերսկսման հարցը, որը ուկրաինական խողովակաշարով գնում է Ասիա և Աֆրիկա։
Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Բանակցություններն իրականացվել են ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Հանդիպմանը քննարկվել են ռուսական ամոնիակի խոչընդոտների վերացմանն ու համաշխարհային ճգնաժամը կանխելուն ուղղված միջոցառումները։