Մոսկվայում նշել են, որ Թուրքիայի ցամաքային գործողությունը Սիրիայում կբարձրացնի լարվածությունը տարածաշրջանում
Թուրքիայի ցամաքային գործողությունը Սիրիայում կբարձրացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկչական ակտիվության աճին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, Ռուսաստանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ սահմանամերձ շրջաններում անվտանգության բոլոր խնդիրները լուծելու լավագույն միջոցը Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև ուղիղ երկխոսությունն է։