Զինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանին ու մի քանի այլ անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր 2013-ին «վատնել են» պետական միջոցները. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր Մասիվի դատարանում նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով հերթական նիստն էր։

Նիստն անչափ հետաքրքիր էր թե՛ իրավական և թե՛ «իրավաքաղաքական» առումներով, քանի որ հարցաքննվում էր մեղադրանքի հիմնական վկան՝ նախկին գործարար Սևան Քոչարյանը, ում դիմումով էլ հարուցվել էր քրգործը հեռավոր 2019-ին։

Մի քանի նկատառում կներկայացնեմ, որոնք իհարկե սուր ձևով էին դրսևորվում կոնկրետ այս վարույթում, սակայն ունեն ավելի լայն ընդգրկում։ Բայց նախ կներկայացնեմ հարցի բուն էությունը՝ որ նկատառումներս պարզ լինեն։ Նախագահ Սարգսյանին ու մի քանի այլ անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր 2013-ին «վատնել են» պետական միջոցները, քանի որ դիզվառելիքի մատակարարման մի ծրագրով մրցույթին հաղթող են ճանաչել 440 դրամ առաջարկած «Ա» կազմակերպությանը, այլ ոչ թե 425 դրամ առաջարկած «Բ» կազմակերպությանը։ Թեև պարզ չէ այս ամենի հետ Երրորդ նախագահի առնչությունը, սակայն բուն փաստն առաջին հայացքից կարող է խնդրահարույց թվալ – 425 առաջարկող է եղել, ինչու՞ են տվել 440-ին։ Ու ահա այսօր հարցաքննվում էր «Բ» կազմակերպության անունից 425 առաջարկած անձը։

Պաշտպան Ամրամ Մակինյանի հարցերից պարզ դարձավ պաշտպանության կողմի դիրքորոշումը՝ ապացուցել, որ վկան ունակ չէր ապահովել իր ստանձնած 425-ը, և բնականաբար՝ պաշտպանության կողմը պետք է իրավունք ունենար հիմնավորելու իր այդ վարկածը։

Իսկ ի՞նչ տեսանք դատարանում։ Ամեն անգամ, երբ Ամրամ Մակինյանը հարց էր ուղղում վկային՝ կապված նրա գործարար համբավի հետ, վկան իսկույն վրդովվում էր, դատախազն էլ անմիջապես առարկում էր՝ թե բա «հարցը գործի շրջանակից դուրս է»։

Այսինքն ի՞նչ է ստացվում – կարելի է կարել «գործի շրջանակ», այն «ցանկապատել» ու պաշտպանության կողմին արգելե՞լ ՓԱՍՏԵՐՈՎ ապացուցել, որ գործը կարված է։ Բա «զենքերի հավասարության» գաղափարը ու՞ր մնաց։ Ի դեպ, հատուկ իրավաբանների համար հիշեցնեմ, որ թե՛ 1998թ. և թե՛ 2021թ. քրդատ օրենսգրքերը սահմանում են, որ ապացուցման ենթակա հանգամանքներ են, ի թիվս այլոց, այն բոլոր հանգամանքները, որոնցով պաշտպանության կողմը հիմնավորում է իր դիրքորոշումը (107 հոդված՝ 98-ով, 102 հոդված՝ 21-ով):

Իսկ Մակինյանի հարցերից շատ հետաքրքրքիր հանգամանքներ պարզվեցին, որոնք դատախազության գծած «գործի շրջանակից» դուրս էին. որ վկան 2013-ին գտնվում էր սնանկության վարույթի ներքո, որ վկան 2009 թվին տապալել էր պետական խոշոր մատակարարման պարտավորությունը, որ ի դեմս վկայի՝ 425 առաջարկած կազմակերպությունը չուներ վառելիքի պահեստավորման ու փոխադրման ՍԵՓԱԿԱՆ ենթակառուցվածք, որ վկան փաստացի չուներ 425 դրամ գնի հաշվարկի «բացվածքը», և այլն, և այլն, և այլն։

Բա այս հարցերը «գործի շրջանակից դու՞րս» են։ Թե՞ «կարված գործերի» վկաներին թվում է, թե ինչ որ գրել են քննիչի կաբինետում, միայն դրա մասին պետք է խոսեն դատարանի ու հանրության առջև։

«Գործի շրջանակի» վիշինսկիական մոդելը պետք է կոտրել, և փաստաբանական մեր համայնքն այստեղ հետևողական աշխատանքի լայն դաշտ ունի։

ՀԳ. Հատկապես ուշագրավ էր Ամրամ Մակինյանի հարցը՝ վկայի կողմից 2019-ի մարտին դանոս գրելու ու նույն 2019-ի փետրվարին իր դեմ մի «շատ վատ հայց» ներկայացված լինելու փաստերի միջև կապի մասին՝ հայց, որով վկայի դեմ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որն այս իշխանությունները այդպես էլ չեն կատարում։ Վկան այս մի հարցին պատասխանե՛ց. ասաց՝ կապը բացակայում է…»։