Իլհամ Ալիևը խոսել է Եվրամիության հետ կնվելիք նոր պայմանագրի մասին
Ադրբեջանը Եվրամիությանը համարում է կարևոր գործընկեր, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների վերջին փուլում ենք։ Այն ավարտված է ավելի քան 90 տոկոսով»,- ասել է ադրբեջանական պետության ղեկավարը։
Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերությանը, ապա Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իր պետությունն այս գործընկերությունը համարում է Եվրամիության հետ համագործակցության տարրերից մեկը, այլ ոչ թե ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հարթակ։