Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Տեղի ունեցան կոխլեար իմպլանտացիայի առաջին վիրահատությունները MED-EL-ի գերժամանակակից իմպլանտներով (լուսանկարներ)

2008 թվականից գործող «Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան» յուրաքանչյուր տարի կազմակերպում է գիտաժողով, որտեղ հավաքված ԼՕՌ մասնագետները կիսվում են իրենց փորձով, խոսում ժամանակակից ախտորոշման մեթոդներից, քննարկում առանձին կլինիկական դեպքեր, պատմում իրենց ձեռքբերումների մասին:

Օրերս կայացավ նաև այս տարվա սիմպոզիումը, որին ներկա էին ոչ միայն հայ, այլ նաև ԼՕՌ ոլորտի ներկայացուցիչներ Ռուսաստանից և Ավստրիայից: Այս տարի գիտաժողովը հիմնականում նվիրված էր ականջի հիվանդությունների ախտորոշման նորագույն մեթոդներին և ժամանակակից վիրաբուժական բուժումներին: Բայց անդրադարձ եղավ նաև տոնզիլոֆարինգիտներին, քթի տարբեր պաթոլոգիաներին և ժամանակակից հակաբիոտիկների օգտագործմանը:

«Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի» կազմակերպած տարեկան սիմպոզիումի գլխավոր նորարությունն այն էր, որ Հայաստան պաշտոնապես մուտք գործեց MED-EL ավստրիական ընկերությունը: Վերջինս աշխարհում ականջի ներխխունջային իմպլանտներով հայտնի ընկերություն է, որը աշխատում է ավելի քան 4000 բժշկական կենտրոնների հետ: Կեսդարյա պատմություն ունեցող ընկերության նպատակն է՝ օգնել լսողության խնդիր ունեցող մարդկանց ապրելու լիարժեք կյանքով. լսել, խոսել և երաժշտություն վայելել: Եվ արդեն իսկ Հայաստանում կատարվեց առաջին վիրահատությունները MED-EL ընկերության իմպլանտներով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Դրանք իրականացրեց Մոսկվայից ժամանած հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալին և բ․գ․դ․ պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանը: Իսկ պրոցեսորի ծրագրավորումն իրականացրել են Լսողության ակադեմիայի տնօրեն, ԼՕՌ բժիշկ Արմինե Մարտիրոսյանը և MED-EL ընկերության ներկայացուցիչը:

Արթուր Շուքուրյանը պատմեց, որ վիրահատել են 17 և 53 տարեկան հիվանդների, որոնց մոտ ախտորոշվել է 4-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն. «MED-EL ընկերության ներխխունջային իմպլանտները տարբերվում են իրենց ժամանակակից հնարավորություններով, դիզայնով և օգտագործման պարզությամբ, բայց միևնույն ժամանակ ձայնի ավելի մեծ դիապազոնի ընդգրկումով: Սա շատ լավ հնարավորություն է մեր ազգաբնակչության համար, և ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը MED-EL-ի հետ կլինի երկարատև»: Նույն հույսը ունի նաև MED-EL ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Իլչենկոն: Ասում է՝ սա իրենց առաջին պաշտոնական այցն է Հայաստան, թեպետ իրենց գործունեության ընթացքում շատ հայ հիվանդներ են ունեցել, որոնց վիրահատել են Եվրոպայում կամ Ռուսաստանում. «Մեր ներխխունջային իմպլանտների առաձնահատկությունն այն է, որ լսողության խնդիր ունեցող մարդիկ կարողանան ոչ միայն լսել և խոսել, այլ նաև մեծ հաճույք ստանան երաժշտությունից. նվագեն երաժշտական գործիքների վրա և երգեն: Դա այն է, ինչով մենք հպարտանում ենք, ինչին մենք հասել ենք»:

Լսողության խնդիր ունեցողները մինչ վիրահատությունը ախտորոշում ստացել են Լսողության ակադեմիայում և հենց այստեղ էլ ընթացել է վիրահատության նախապատրաստական աշխատանքները, ասում է ակադեմիայի տնօրեն Արմինե Մարտիրոսյանը:

Մեկ տարի առաջ բացված Լսողության ակադեմիան Ռուսասատանի Դաշնության «Академия Слуха»-յի մասնաճյուղն է Հայաստանում: Արմինե Մարտիրոսյանը իրենց կենտրոնի փորձը աչքի առաջ ունենալով՝ վստահաբար ասում է, որ լսողության խնդիրի լուծումը մեր երկրում պրոֆեսիոնալ մակարդակով է իրականացվում. «Հայաստանում կա մասնագիտացված մի կենտրոն, որտեղ դիմած լսողության խնդիր ունեցող մարդը ստանում է լիարժեք և համապարփակ բժշկական մասնագիտական օգնություն. ախտորոշում, բուժում, լսողապրոթեզավորում, լսողական սարքերի լայն ընտրություն, ծրագրավորում և սարքերի հետ կապված տարբեր աքսեսուարներ: Մենք ունենք արտասահմանյան մասնագետների հետ փորձի փոխանակման մեծ հնարավորություններ, Հայաստան ենք ներմուծում նորագույն տեխնոլոգիաներ՝ թե գիտական թե սարքերի տեսակետից»:

«Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի» կազմակերպած գիտաժողովին մասնակցում էր նաև Ռուսասատանի Դաշնության «Академия Слуха»-յի և «Աուրիկա» ընկերության տնօրեն Մաքսիմ Մուրզինովը:

Գիտաժողովին ընկերությունը ներկայացրեց իրենց արտադրած Ատոմ լսողական սարքի վերջին տարբերակի առանձնահատկությունները ու դրա կարողությունները: Այն թվային լսողական սարք է, մեծ և լայն հնարավորություններով, որը լիարժեք կվերականգնի հիվանդի լսողությունը: Այն հնարավոր է աշխատացնել բջջային հեռախոսի հավելվածների միջոցով, միացնել հեռուստացույցին, պարզ և ընկալելի լսել ձայնը աղմկոտ միջավայրներում՝ ապահովելով բարձր որակ և ավելի լավ կոմֆորտ: Դրանք իրենց դիզայնով շատ փոքր են և նուրբ: Լսողական սարքը այսուհետ առկա կլինի նաև Լսողության ակադեմիայում, ասում է պարոն Մուրզինովը. «Ամփոփելով հայաստանյան համագործակցության արդյունքները, կարող եմ ասել, որ մենք շատ գոհ ենք դրանից:

Մեզ այստեղ օգնում են շատ փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներ և վստահաբար կարող եմ ասել, որ դիմելով Լսողության ակադեմիա դուք կստանաք պրոֆեսիոնալ մոտեցում, ձեզ համար կընտրեն ճիշտ լսողական սարքեր, կկատարեն ճիշտ ծրագրավորում՝ բարձրացնելով ձեր կյանքի որակը: Արդեն պլանավորում ենք հաջոդ տարի Հայաստանում ընդլայնել լսողական սարքերի վաճառքը՝ բացելով ևս 3 կենտրոն Երևանում, 2 կենտրոն էլ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում»:

Գիտաժողովը անցավ ակտիվ և արդյունավետ քննարկումներով ու երկխոսությամբ: Հավաքված ԼՕՌ մասնագետները ինֆորմացվեցին մի շարք նորարություններին՝ թե լսողապրոթեզավորման, թե ախտորոշման և բուժման տեսանկյունից;