Նոյեմբերի 26-27-ը փակ կլինի Կասյան փողոցը Բաղրամյան պողոտային կապող ուղեանցը
Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։