Փաշինյան-Ալիև հանդիպում Ռուսաստանում մոտ ապագայում չի նախատեսվում․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Այնուամենայնիվ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է և մշտապես հայտարարում է իր աշխատանքի շարունակականության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում։
Gazeta.ru-ն հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վատթարացան, կողմերը սկսեցին միմյանց մեղադրել սահմանին հրետակոծության և ծանր զինատեսակների կիրառման մեջ։ Նոյեմբերի 10-ին կողմերը Մոսկվայի մասնակցությամբ հրադադարի համաձայնագիր են ստորագրել։