Թիմի հետ տարաձայնություններ չկան. ինչո՞ւ է մանդատը վայր դրել Արամ Վարդևանյանը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Երկար-բարակ գրառման մեջ, սակայն, Վարդևանյանը չի խոսել մանդատը վայր դնելու պատճառների մասին:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի հետ նա որևէ տարաձայնություն չի ունեցել, բայց դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն: Վարդևանյանին փորձել են հետ պահել, բայց նա անդրդվելի է եղել:
Վարդևանյանը ցանկացել է վայր դնելով մանդատը՝ վերադառնալ փաստաբանական աշխատանքին և հատկապես շարունակել լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը: