Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»
Քաղաքականություն

Էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կմեծանա. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաև: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ:

Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի հարցը, կարծիք է հայտնել, որ կարեւոր է գործել վերջին զարգացումներին համահունչ, քանզի զանազան ճգնաժամերն ազդում են բոլորի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի վրա և ստեղծում դժվարություններ:

«Մեր երկրում տարվում է քաղաքականություն, որի նպատակն էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելն է, պահանջարկի դեպքում արևային էներգիայի արտադրության ընդլայնումը, տնտեսության բոլոր ոլորտներում էներգախնայողության խթանումը, այդ թվում՝ արդյունաբերության և շինարարության մեջ բարձր արդյունավետության սարքավորումների մատակարարման ավելացումը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր մեքենաների տարածման խթանումը և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ընդգծելով հատկապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծի հետ վստահելի ու երկարաժամկետ գործընկերությունը՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել գործակցությունը Շվեդիայի խորհրդարանի հետ և Շվեդիայի կառավարության ներդրումը Հայաստանում խորհրդարանական մոդելի զարգացման գործում:

Համաժողովի անցկացման կարևորությանն ու նպատակայնությանը բացման խոսքում անդրադարձել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համատեքստում, ՀՀ կլիմայի փոփոխության օրակարգը և պարտավորությունները ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նախարարի տեղեկացմամբ իր ղեկավարած կառույցի տիրույթում է ՀՀ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:

«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումն է»,- նշել է նախարարը, ապա ներկայացրել առաջիկա ծրագրերն ու մեր երկրի մի շարք համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կանաչ տնտեսության համակարգ ունենալու վերաբերյալ:

Հարցուպատասխանի ձևաչափում ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հակոբ Ասլանյանն ու Մաթևոս Ասատրյանն անդրադարձել են կանաչապատման դերին՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համատեքստում: Կարևորվել է նաև դպրոցական ծրագրերում բնապահպանական առարկաներն ավելի խորքային ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանական վերահսկողությունը բնապահպանական գործողության և կլիմայի փոփոխությունների համատեքստում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանում կլիմայի փոփոխության կայուն զարգացման համատեքստում անդրադարձել է կլիմայի փոփոխության աճող ազդեցություններին՝ ընդգծելով, որ ներկայումս կլիմայական անվտանգության հետ կապված քաղաքական պահանջարկ կա աշխարհում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում կլիմայի հետ կապված պարտավորությունների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը:

Ըստ պատգամավորի՝ կլիմայի փոփոխության խնդիրը վերաբերում է ամբողջ աշխարհին: «Աշխարհաքաղաքական զարգացումները, բացի այն, որ ուղիղ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, նաև թելադրում են առաջնահերթությունների այլ տրամաբանություն»,- նշել է նա:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է կլիմային ուղղված ֆինանսավորմանն ու բյուջեի վերահսկողությանը:

Համաժողովի ընթացքում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, շրջակա միջավայրի և գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մարլեն Լունդ Կոպարկլինտը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի փորձը կլիմայի հետ կապված պարտավորությունների վերահսկողության ոլորտում:

Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան», ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի և ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն և ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի» և ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները: