Իլհամը մինչև մահ կափկափելու է «Զանգեզուրի միջանցք», բայց միջանցք չի լինելու. Վահրամ Աթանեսյան
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մի արձանագրում անենք․ Իլհամը մինչև մահ, մինչև ծնոտը կապելը կափկափելու է «Զանգեզուրի միջանցք»։ Բայց էքստերիտորիալ միջանցք չի լինելու։ Ոչ ոք դրանում շահագրգռված չէ, նույնիսկ՝ Թուրքիան։ Իլհամը խոստովանեց, որ չկա «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնման» խնդիր։ Խոսքը գլոբալ-աշխարհաքաղաքական նախագծի մասին է։ Իսկ այդ դեպքում՝ «պատերազմում հաղթածի նրա իրավունքը» զրոյական է։ «Միջին միջանցքը» կարող է գործարկվել միայն մեծ աշխարհակարգ ստեղծող համաձայնության դեպքում։ Որքան էլ արտառոց հնչի, հենց դա էլ Հայաստանի անվտանգության գործիք է։ Պետք է կարողանալ այն ճիշտ և ժամանակին օգտագործել»։