Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Գենդերային բռնության ձևերն ու սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումներն ավելի ու ավելի են շատանում. Քրիստիննե Գրիգորյան

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպական միության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության համատեքստում կայացած այս համաժողովի նպատակն էր միավորել ուժերը գենդերային բռնության դեմ պայքարում՝ գնահատելով արդի մարտահրավերները և նախանշելով առաջիկա բարեփոխումները։ Միջոցառմանը մասնակցում էին պետական կառավարման համակարգի, ոստիկանության, միջազգային և հասարակական կազմակերպությունների գործընկերներ։

2000 թ.-ից ի վեր ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը նշում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Այդ օրը ողջ աշխարհում մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որն ամփոփվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ Այս տարի քարոզարշավն անցկացվելու է «Միասին վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը» խորագրի ներքո:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց, որ գենդերային բռնության ձևերն ավելի ու ավելի են շատանում՝ տարբերակվելով ֆիզիկականի, սեռականի, հոգեբանականի, տնտեսականի, բայց նաև կանանց ու աղջիկների թրաֆիքինգի, կամ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման, կամ միջազգային կոնֆլիկտների կամ հակամարտությունների անհամաչափ, առավել դաժան ազդեցությամբ՝ կանանց ու աղջիկների նկատմամբ։

«Այս առումով մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը տարիներ ի վեր ներկայացրել է առաջարկություններ, ի թիվս այլնի՝ օրենսդրական առաջարկություններ, դրանք այսօր էլ արդիական են, և hույս ունենք, որ այդ նախաձեռնությունները չեն մնա կիսատ, կընդունվեն Ազգային ժողովի կողմից»,- հավելեց Պաշտպանը։

Գրիգորյանը նշեց, որ իր համար՝ որպես մասնագետի, ամենակարևոր հետևություններն են՝ երբեք չպետք է լինել անտարբեր, պետք է իրազեկել ու իրազեկվել, կրթել ու կրթվել և, իհարկե, կանխարգելել, արձագանքել ու հետևողականորեն պատժել. «Այն, ինչ, մեր տեսողության ու լսողության տեսադաշտում է, նաև մեր պատասխանատվությունն է, որքան իրազեկում ենք իրականացնում, այնքան ավելի շատ դիմում բողոքներ ենք ստանում, որքան կանայք ավելի բարձր կրթական մակարդակ ունեն, այնքան ավելի քիչ է հնարավորությունը, որ նրանք կենթարկվեն ֆիզիկական բռնության։ Իսկ ինչ վերաբերում է հատկապես պատժին կամ դրա անխուսափելիությանը, կանխարգելելուն, արձագանքելուն ու հետևողականորեն պատժելուն, տխուր վիճակագրություն ունենք։ Այս մասով դեռ շատ անելիք կա»։

Պաշտպանի խոսքով՝ գենդերային բռնությունն այնպիսի երևույթ չէ, որի դեմ պետք է պայքարեն միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը։ Պետք է համատեղվեն հասարակության բոլոր անդամների, բոլոր պատասխանատու անդամների ջանքերը։

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի այս տարվա խորագիրն է միասնությունը։ Պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները, լրատվամիջոցները և մենք բոլորս միասին պետք է շարունակենք պայքարել կանանց և աղջիկների անվտանգության, հավասար իրավունքների և հնարավորությունների համար»,-իր խոսքում ընդգծել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն այս հանդիպման կայացմանն աջակցելու համար։

Բացման խոսքին հաջորդած՝ «Գենդերային բռնության ոլորտում ՀՀ-ում առկա իրավիճակը. արդի մարտահրավերները և առաջիկա բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ կանանց հարցերով խորհրդի նախկին նախագահող Տիգրան Ավինյանը խոսեց կանանց դերի և հզորացման անհրաժեշտության մասին։

«Երևի խոսքս կսկսեմ կանաց դերի և կանանց արժևորումից մեր հասարակության մեջ, որովհետև կանայք մեծագույն ներդրում ունեն մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Դրական է, որ վերջին տարիներին կանայք ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը, և նախկինում այն ոլորտները, որոնք տրամաբանորեն կամ ավանդորեն եղել են տղամարդկանց ոլորտներ։ Հիմա այդ ոլորտներն ավելի ու ավելի հարստանում են կանանցով»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Խոսեց նաև պետության վարած քաղաքականության մասին․« Պետությունը պարտավորություն ունի այս հարցում և շատ դեպքերում պետք է մի փոքր ավելի շատ կամք դրսևորի օրենսդրական դաշտում, հենց այդ օրենքների կիրառելիության դաշտում, որ այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք ավելի արագ տեմպերով լուծվեն։ Բայց նաև պետք է հասկանալ, որ շատ հարցեր հենց պարփակված են հասարակության ներսում, քողարկված ինչ-որ ավանդապաշտության կեղծ օրակարգերով, որոնք թույլ չեն տալիս այս խնդիրների մասին շատ բաց խոսել»,- նշեց Ավինյանը։

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանն առանձնացրեց երկու հիմնական մարտահրավեր. «Կա գենդերային բռնության վերաբերյալ ընդհանուր իրազեկման աշխատանքների համատեղ իրականացման անհրաժեշտություն և այս համատեքստում աշխատանքների ընդլայնում՝ ելնելով այն հանգամանքից, որ, ցավոք, դեռևս բացակայում է ընտանիքում բռնության, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ հանրային միասնական բացասական ընկալումը»:

Համաժողովի խոսնակներից էր «Կանանց աջակցման կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն Մարո Մաթոսյանը, ով անդրադարձավ 2017 թվականից ի վեր ընդունված Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին, և կարևորեց, որ Հայաստանը մեծ փոփոխություններ է ապրել ընտանեկան բռնության հասցեագրման առումով: Նա ասաց, որ Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվել են և միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստվել են ոչ կառավարական աջակցության կենտրոններ, որոնք ունեն սոցիալական աշխատող, հոգեբան և իրավաբան: Կառավարությունն իր հերթին մասնակիորեն սուբսիդավորում է աջակցության կենտրոնները, ինչպես նաև 2 կացարանները. «Այս տարի մենք նաև ներկայացրել ենք Ընտանեկան բռնության օրենքում և քրեական օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք հուսով եմ, կընդունվեն մինչև տարեվերջ»,-հավելեց Մաթոսյանը։

Համաժողովի խոսնակ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ևս կարևորեց նման քննարկումների կազմակերպումը և ներկայացրեց գործընկերների հետ հեղինակած Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

«Ինչու՞ էին այդքան կարևոր այդ քննարկումները. միանշանակ օրենքի լավարկումն ավելի արդյունավետ է, երբ այն իրավակիրառի դիտարկումների և փորձառության հիման է տեղի ունենում։ Անգնահատելի է նաև հասարական կազմակերպությունների դերը, որոնք վերհանել էին ամենակարևոր բացերը. նման քննարկումներն անցնում են կարծիքների և դիրքորոշումներրի բախմամբ, բայցև ամենաարդյունավետն են»,- նշեց Սոնա Ղազարյանը, ապա ներկայացրեց առաջարկվող փոփոխություններից մի քանիսը։

Քննարկման բանախոսներից էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պատասխանատու ներկայացուցիչներն ու ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը, ովքեր խոսեցին կանանց տնտեսական հզորացման կոնկրետ ծրագրերի մասին՝ պետական ու համայնքային մակարդակներում։

Համաժողովին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, ԵՄ, ԱՄՆ դեսպանատների դիվանագիտական ներկայացուցիչներ։

Համաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան մասնակիցների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև առաջարկությունների հավաքագրում։ Միջոցառումը եզրափակեց «Մուղդուսյան արվեստի կենտրոնի» «Նաիրյան» վոկալ անսամբլը՝ ներկայացնելով «Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը։ Այն նվիրված է անվանի կանանց, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում և պետության կայացման գործում։

Համաժողովն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։