Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
Քաղաքականություն

Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի բաժնից։

1907 թվականից Սոցիալիստական Ինտերնացիոնալին անդամակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակության կազմում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Խորհրդի նիստը և կոնգրեսը Սոցիալիստական Ինտերնացիոնալի կարևոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության ղեկավարություն և ճշտվում առաջիկա չորս տարիների հիմնական քաղաքական առաջնահերթությունները։ Այս նստաշրջանի արդյունքում կազմակերպության նախագահ է ընտրվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է որպես կազմակերպության փոխնախագահ։

ՀՅ Դաշնակցությունը նախապես ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, ինչը կոնգրեսի կողմից ընդունվել է նոյեմբերի 27-ին։

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության վերաբերյալ» բանաձևով Սոցիալիստական Ինտերնացիոնալը, հաշվի առնելով 2021թ․ մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները, մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի նկատմամբ, կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Բանաձևով նաև դատապարտվում է որևէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում։

Կոնգրեսն ըստ էության ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը տևական ժամանակ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում, և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Սոցիալիստական Ինտերնացիոնալը կարևոր է համարել Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ և մի անգամ ևս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու առհասարակ միջազգային հանրությանը՝ շարունակել ջանքերը առարկայական բանակցությունների համար։

Կոնգրեսը նաև ընդունել է մի շարք այլ բանաձևեր՝ համերաշխություն հայտնելով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների զոհ դարձող կողմերին։

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության և ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:

ՀՅ Դաշնակցությունը, արտաքին քաղաքականության իր ողջ հնարավորություններով, այսուհետ ևս շարունակելու է Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերի միջազգային պաշտպանությանն ուղղված աշխատանքները։