Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպություններ ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահանվել է ավելի քան 381 տոննա կերամիկական թափոններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ:

Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահանվել է ավելի քան 381 տոննա կերամիկական թափոններ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպությունների կողմից կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաթեթներում առկա տեղեկությունների արժանահավատությունը չի գնահատել և տրամադրել է արտահանման լիցենզիաներ այն պարագայում, որ նշված թափոնների ձեռքբերման, ինչպես նաև որպես վաճառքի գին նշված արժեքները եղել են շուկայական նվազագույն արժեքներից էական՝ մոտ 10 անգամ պակաս:

Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից փաստաթղթերի փաթեթներում առկա փորձագիտական եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թանկարժեք մետաղների քանակությունները էականորեն պակաս են ներկայացված, բացի այդ, թանկարժեք մետաղների գների աճին զուգահեռ եզրակացություններում համապատասխանաբար նվազ են ներկայացվել թանկարժեք մետաղների քանակները, ինչի արդյունքում արտահանվող ապրանքի արժեքը մնացել է նույնը:

Ընդ որում՝ փորձագիտական եզրակացությունները, որոնք ներառվել են մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի փաթեթներում, արտահանման ենթակա ապրանքների ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները չեն բնութագրել, սակայն մաքսային մարմնի կողմից կերամիկական թափոնների արտահանման գործընթացի և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չի իրականացվել և երբևէ մաքսային փորձաքննություններ չեն նշանակվել:

Բացի այդ, 87 դեպքերում կերամիկական թափոնների արտահանումն իրականացվել է առանց ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պետական վերահսկողական ակտի, իսկ 66 դեպքերում արտահանման փաթեթներում ներկայացված պետական վերահսկողության ակտերը չեն բնութագրել արտահանման ենթակա ապրանքի ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում 2 կազմակերպություններ, առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի, 22 խմբաքանակով ՀՀ-ից երրորդ երկրներ են արտահանել շուրջ 28 տոննա կերամիկական թափոններ:

2018-2022 թվականների ընթացքում ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահման փաստաթղթերով ներկայացված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող արժեքների փոխարեն շուկայական նվազագույն գներով հաշվարկի դեպքում արտահանված կերամիկական թափոնների ընդհանուր արժեքը կկազմեր շուրջ 26 մլրդ ՀՀ դրամ, որի գծով պետք է առաջանար մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: