ՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե հանուն ինչի՞ Փաշինյանը մերժեց ՀԱՊԿ առաջարկը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե ինչու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար:

«Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին, ներառում է տարբեր միջոցառումներ՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, «միակ բանը, որը չի հաջողվել իրականացնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Երևանում անցկացվող ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով նիստի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։

Նիստից հետո փակագծեր էր բացել նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ ասելով, թե հայկական կողմն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին:

Նա նաև հավելել էր՝ ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերն ուղարկվեցին լրամշակման:

ՀԱՊԿ-ում ՀՀ իշխանությունների վերոնշյալ դիրքորոշումն այդքան էլ նորություն չէ, քանի որ հոկտեմբերի 12-ին Աստանայում Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն անցել էր լարված մթնոլորտում, համապատասխանաբար՝ շեշտադրումներով, որոնցից ակնհայտ էր դառնում, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, որպես ռազմավարական գործընկեր, հարկավոր է Ադրբեջանի ագրեսիայի դատապարտում, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերին դուրս բերելուն ուղղված ճանապարհային քարտեզ:

168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, իրականում առաջին անգամ ՀԱՊԿ-ը առանց Ադրբեջանին ուղղված ուղիղ դատապարտող ձևակերպումների պատրաստ էր հանդես գալ ի շահ Հայաստանի՝ տրամադրելով օգնություն այնքան, որքան ներկայումս ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանը կարող են:

Ըստ նրա, պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որն ունի ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ-ը երբեք չի եղել «միատարր», միասնական կազմակերպություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ, Ռուսաստանը ևս բազմաթիվ մերժումներ է ստացել իր ՀԱՊԿ գործընկերներից ժամանակին, ու դա գոնե հրապարակային դաշտում չի շահարկվել հավելյալ ռեպուտացիոն խնդիրներից խուսափելու նպատակով:

Բացի այդ, նա նաև ասաց, որ ՀԱՊԿ-ը, բացի հավաքական անվտանգային կառույց լինելուց, քաղաքական ու դիվանագիտական օրգան է, ուստի առաջնորդվում է նաև այդ հանգամանքից ելնելով, խնդիրները ձևակերպելով դիվանագիտորեն: Ներկայիս առանձնահատկությունների շարքում, կարևոր է նաև Ռուսաստանի միջազգային իրավիճակը և ավելի մեծ խոցելիությունը նախկինի համեմատ:

«Եվ նույնիսկ այս պայմաններում ՀԱՊԿ-ի նման կառույցի դեպքում կար գործողության պատրաստակամություն, ինչը, միևնույն է, դիտարկվելու էր, որպես աջակցություն Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ երկիր է և ստանում է ինչ-որ ՀԱՊԿ աջակցություն: Սակայն նախընտրությունը տրվեց հրաժարվել դրանից՝ հանուն քաղաքական գնահատականի, որպեսզի Հայաստանում ռուսատյաց տրամադրությունները խորանան և ՀԱՊԿ-ը շարունակվի ներկայացվել՝ որպես անօգուտ կառույց: Սակայն Հայաստանում են ԵՄ դիտորդներ, ինչո՞վ են նրանք զբաղվում, միայն դիտորդությամբ, սակայն ՌԴ դաշնակից Հայաստանին հարկավոր չեն ՀԱՊԿ դիտորդներ: ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, հեղինակազրկելուն և Հայաստանի ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանից կտրելուն ուղղված հերթական քայլն էր պարզապես, որը ծառայեց իր այդ նպատակին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների բուն պատճառն աշխարհաքաղաքական է:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն ավելորդ ժամանակ ու ջանք են վատնում ՀԱՊԿ-ի ուղղությամբ այդքան կենտրոնանալու վրա, որի նպատակադրումն իրեն անիմաստ ու անհասկանալի է թվում այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ քաղաքական գնահատականն իրենով որևէ խնդիր չի լուծում:

«Այնքան ենք քննարկել այդ հարցը, երբեք ու որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ ՀԱՊԿ-ում կան Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներ, որոնց համար բարդ է այդ ճանապարհը:

Անկեղծ ասած, ինչ պատրանքներ ունեն ՀՀ իշխանությունները, այն էլ՝ հիմա, երբ աշխարհը խառնված է, բոլոր երկրները՝ զգուշավոր, խուսափելով անկայունություններից, բարդ է ասել: Ռուսաստանը նույնիսկ այդ կառույցի միջոցով չի դիմում իր գործընկերներին:

«Սակայն ակնհայտ է նաև մեկ այլ բան, որ չնայած ՀԱՊԿ-ն անգործունակ է, Ռուսաստանը պահպանելու է այդ կառույցը՝ ելնելով իմիջային նկատառումներից, ինչպես ԱՊՀ-ի դեպքում»,- ասաց նա: