ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
Մամուլ

Ով է այդ շահագրգիռ անձը, որ Աննա Մկրտչյանի ատեստատի վերաբերյալ իրավապահ մարմիններին «օպերատիվ տվյալներ» է հայտնել

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ-ն ու Քննչական կոմիտեն շաբաթ-կիրակի օրերին «կսմիթներով» փոխանակվեցին։ Կսմիթը, իհարկե, մեղմ է ասված։ Նախ ՀՀԿ-ից շան լափ թափեցին «Նիկոլի իրավապահ համակարգի» գլխին, թե ինչու են իրենց պատգամավոր Աննա Մկրտչյանին «զավեշտալի պատրվակով» հրավիրել հարցաքննության՝ իբրեւ թե անձնագրում ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու համար, հրավիրել են, որպեսզի ծննդյան օրը «համապատասխանեցվի առավել նշանավոր օրվա հետ»։ Դրան հաջորդեցին ՀՀԿ-ականների ու ՀՀԿ-ամերձ շրջանակի ծաղրուծանակը եւ Քննչական կոմիտեի հարուցած գործն անլրջացնելու գործընթացը, ընդհուպ մինչեւ ՀՀԿ ԳՄ հայտարարություն տարածեցին։ Ֆեյսբուքում Աննա Մկրտչյանի պաշտպանները հերթով, իսկ որոշներն էլ՝ առանց խորանալու թեմայի մեջ, սկսեցին ծաղրական գրառումներով հանդես գալ՝ ամեն մեկն իր հերթին հիշելով, որ ինքն էլ է ինչ-որ նշանավոր օր ծնվել, ուստի կարող են իր դեմ էլ քրգործ հարուցել։

Քննչական կոմիտեն էլ կարդաց այդ բոլորն ու նեղսրտելով, որ անլրջացնում են իր աշխատանքը, եւ չսպասելով աշխատանքային օրվա մեկնարկին, հենց կիրակի օրով պարզաբանող հայտարարությամբ հանդես եկավ, որից պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե անձնագրում ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու մասին է, այլ պատգամավորի ու նրանից հինգ տարով փոքր եղբոր դպրոցի կեղծ ատեստատի, որին, ըստ ՔԿ-ի, մասնակից է եղել նաեւ Աննայի մայրը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի հետապնդում էին պատգամավորի հորը՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին, հիմա մոր հերթն է։

ՔԿ-ի պատասխանն էլ շարադրված էր դատախազության երբեմնի հաղորդագրությունների ոճով՝ էմոցիոնալ ու հրապարակախոսական բնույթի, ինչից ակնհայտ է, որ տեքստի հեղինակը դատախազությունից Քննչական կոմիտե տեղափոխված խոսնակ Գոռ Աբրահամյանն է, ով նախկինում դատախազության համար էր այս ոճի ճռճռան հաղորդագրություններ գրում, երբ Արթուր Դավթյանի խորհրդականն էր, հիմա իր «շնորհն» օգտագործում է Արգիշտի Քյարամյանի համար։

Ներկայացնենք Քննչական կոմիտեի պարզաբանման բուն էությունը․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը՝ 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը՝ 2006 թ․ սովորել են Երեւան քաղաքի Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թ․ հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ եւ ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թ․ փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թ․ հունվարի 10-ից մինչեւ 2011 թ․ մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թ․ հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարեւի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում եւ ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թ․ հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թ․ հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ»։

Սրան հետեւեց Աննայի պարզաբանումը՝ համեմված Քննչական կոմիտեի, նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի ու Գոռ Աբրահամյանի հասցեին վիրավորական գնահատականներով, որից լավ չի հասկացվում՝ ինքը կամ իր ընտանիքի անդամները կատարե՞լ են ենթադրյալ ապօրինությունը, թե՞ ոչ։

«Դե արգիշտի քյարամյանից մեկ էլ դհոլչիի գոռից սպասելիքը պիտի լիներ ընդամենը սուտ հաղորդագրությունը։ գոռ էդ ես ընդամենը։ Դե կներեք, որ նիկոլի քաղաքական պատվերով հարուցված գործով ցուցմունք չեմ տվել։ Մյուս անգամ կուղղվեմ։ Իսկ մանկապարտեզիս բացակայությունների մասին ինֆոները դեռ ստուգվում են։ հասկանում եմ, որ խայտառակությունը ջրել է պետք, բայց չի ջրվելու»,- գրել է Աննա Մկրտչյանը՝ մարդկանց անուններն ու նոր սկսվող նախադասության առաջին բառերը փոքրատառ գրելով։

Ի դեպ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աննա Մկրտչյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն օգտվելով դատավարական իր իրավունքներից՝ հրաժարվել է պատասխանել առաջադրված հարցերին։

Աննա Մկրտչյանն այս մասով եւս պարզաբանել էր, որ ինքը նախ հարցաքննվել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում, որից հետո նոր հրավիրվել է Քննչական կոմիտե։ Պարզվեց՝ գործը նախ հարուցել են ԱԱԾ-ում, հետո, ըստ քննչական ենթակայության, փոխանցել կոմիտեին։ Ու մինչ հանրությունը կհասկանար, թե ինչ է իրականում կատարվել, Աննա Մկրտչյանի համակիրներն ու թիմակիցները հասցրին նրանից քաղբանտարկյալի հերոսական կերպար կերտել, չնայած որ նա հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակում։

ՀՀԿ-ում այս ամենը, բնականաբար, համարում են քաղաքական հետապնդում՝ ուղղված իրենց թիմակցի դեմ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը միանշանակ պնդեց․ «Իհարկե, համարում ենք քաղաքական հետապնդում»։ Սակայն չցանկացավ մեկնաբանել քննչականի հայտարարությունը, որտեղ դժգոհում են, թե ՀՀԿ-ն «ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելուն ուղղված անհաջող ու անլուրջ փորձեր է անում»։

Թե որքանով է լուրջ ՀՀԿ-ի տարածած հայտարարությունը, դա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն էլ այն է, թե որքանով է լուրջ Քննչական կոմիտեի հարուցած վարույթը։ Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգն այնքան պարապ է մնացել, որ սկսել է  մարդկանց ատեստատներն ուսումնասիրել ու գործ հարուցել։ Ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ կա այստեղ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց, թե օպերատիվ տվյալներ են ստացվել առերեւույթ հանցավոր դրսեւորումների մասին, որից հետո է գործ հարուցվել։ Այսինքն՝ ինչ-որ մեկը գո՞րծ է տվել Աննա Մկրտչյանի դեմ։

«Դե, հիմա, ասենք, ես տենց կատեգորիաներով հո չե՞մ պատասխանելու՝ գործ տալ, չգիտեմ ինչ․․․ Օպերատիվ տվյալներ են ստացվել, էդ օպերատիվ տվյալների հիման վրա գործ է հարուցվել, էդ գործը վերջնարդյունքում եկել-հասել է Քննչական կոմիտե։ ՔԿ-ն էլ նախաձեռնել է քննություն»,- ասաց Աբրահամյանը։

Նաեւ նշեց, որ քրեական վարույթն անձնագրում ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու մասին չէ, այլ դպրոցական ատեստատի։ Մեր դիտարկմանը, թե իրավապահ համակարգը բանուգործը թողել ու ընդդիմադիր պատգամավորի ատեստատի հետեւի՞ց է ընկել, Գոռ Աբրահամյանն ասաց․ «Չէ, չէ, որեւէ նշանակություն չունի՝ ում հետ է դա կապված, ցանկացածի վերաբերյալ եթե նման տեղեկատվություն է ստացվում, քննչական մարմինը պարտավոր է արձագանքել եւ քննություն իրականացնել, պարզել հանգամանքները եւ իրավական գնահատական տալ»։

Աբրահամյանը չասաց, սակայն, թե ով է այդ շահագրգիռ անձը, որ Աննա Մկրտչյանի ատեստատի վերաբերյալ իրավապահ մարմիններին «օպերատիվ տվյալներ» է հայտնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում