Կրեմլը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ քննարկել է գազային միության ստեղծման հարցը
Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ուզբեկստանի հետ եռակողմ գազային միության ստեղծման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
Նրա խոսքով՝ Տոկաևն ու Պուտինը կարծում են, որ անհրաժեշտ է մանրամասն բանակցություններ վարել երեք երկրների փորձագետների մասնակցությամբ՝ այս հարցի ռացիոնալ լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը։
Նախօրեին Տոկաևը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Պուտինն առաջարկել է ստեղծել եռակողմ դաշինք և պատրաստվում է զանգահարել Ուզբեկստանի նախագահին։