Ռուսաստանը քննարկել է Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը
2022 թվականի գարնանը՝ ռուսական բանակի առաջին անհաջողություններից հետո, ռուս պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային հարվածելու համար միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Ըստ հրապարակման՝ համապատասխան խոսակցությունները հաստատում են ռուս իրավապաշտպան և Gulagu.net կայքի հիմնադիր Վլադիմիր Օսեչկինը։
Հաղորդվում է, որ քննարկումներ են անցկացվել մի քանի ամիս առաջ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց միջուկային զենք օգտագործելու պատրաստակամության մասին՝ պաշտպանելու Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը։
Ռուս գեներալներն ու սպաները հանդիպումներ են անցկացրել առանց Պուտինի մասնակցության և կարծիք հայտնել, որ ՌԴ նախագահը նման քայլի չի գնա, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի պարտություն թե՛ հակառակորդների, թե՛ չեզոք երկրների աչքում։