Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Բաքվի և Անկարայի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգի արդի թեմաները, ինչպես նաև բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների համակարգման հարցերը։