ԱՄՆ-ն մեկ անգամ է զանգահարել Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու շուրջ ստեղծված հատուկ հեռախոսային գծով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականներն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր միայն մեկ անգամ են ակտիվացրել հակամարտությունները կանխելու համար երկրների միջև ստեղծված հատուկ հաղորդակցման գիծը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
Պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ Միացյալ Նահանգները մեկ զանգ է նախաձեռնել, այսպես կոչված, կոնֆլիկտը դադարեցնելու գծում։
Գործակալության զրուցակիցը չի հստակեցրել բանակցությունների հանգամանքները՝ նշելով միայն, որ դրանք կապված չեն նոյեմբերի 15-ին Լեհաստանում հրթիռի ընկնելու հետ կապված միջադեպի հետաքննության հետ։