Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա. Մարիո Նալբանդյանը Սոցինտերնի կոնգրեսում

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը, որը Սոցիալիստական Ինտերնացիոնալի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրվել է կազմակերպության փոխնախագահ, հանդես է եկել ելույթով, որի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․

«Անցյալ երկուշաբթի Պեդրո Սանչեսը` մեր նորընտիր նախագահը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին` ասաց․ «աբսուրդ պատերազմ», իսկ ես ձեզ հարց տամ, ո՞ր պատերազմը աբսուրդ չէ, արդյո՞ք պետք է ընդունենք այն տրամաբանությունը, որ քիչ առաջ այս ամբիոնից հնչեց Եվրոպական Միության ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, ովքեր գովասանքով էին խոսում ուկրաինական պատերազմի մասին և հատուկ նշում, որ «պատերազմը մոտ է, մենք չենք կարող անտարբեր մնալ և մեր ամբողջ կարողությունները պետք է տրամադրենք Ուկրաինային»։

Ես հարց եմ տալիս, արդյո՞ք, եթե պատերազմը մոտակա է, ուրեմն ամեն ինչ արդարացված է, իսկ ուրիշ պատերազմների դեպքում այդքան անտարբեր ենք, որ մոռանում ենք մարդկային ու քաղաքացիական իրավունքների բռնաբարումները, ինչպես նաև բռնապետների սպառնալիքներն ու քմահաճույքները, որոնց վերջերս ենթարկվեց Եվրոպական Միության Հանձնաժողովի պատվիրակությունը։ Այս տրամաբանությամբ նավթի մեկ բարելը, կամ գազի մեկ խմ-ն ավելի արժե, քան մեկ մարդու կյանքը։ Սա անընդունելի է և այս կազմակերպությունը պետք է մերժի ու դապարատի դա։

Հիմա ես ստիպված եմ փոփոխության ենթարկել իմ նախապես պատրաստած խոսքը, քանի որ քիչ առաջ ադրբեջանական կուսակցության ներկայացուցչի արտասանած խոսքերը կարծես թե իր երկրի «հատուկ գրասենյակների» կողմից պատրաստված ապատեղեկատվության շարան լինեին։

Սիրելի Պեդրո, Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հողը և տարածքը, Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բացի սովետական ժամանակահատվածից, երբ 1921թ․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասի բյուրոն Ադրբեջանին հանձնեց Նախիջևանն ու Արցախը։ Այդ թվականին Հայաստանն ու Արցախը դադարել էին լինել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Արցախի ժողովուրդը նախքան Սովետական Միության անկումը և օրվա սահմանադրությանը համապատասխան՝ հռչակեց իր ինքնորոշման իրավունքի իրացումը և անկախությունը, մի իրավունք, որից չի հրաժարվել և չի հրաժարվելու։

2020թ․ սեպտեմբերին Արցախն անակնկալ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի հսկայական մասնակցությունն ու ռազմական օժանդակությունը, ինչին միացան Սիրիայի հյուսիսից բերված արմատական իսլամիստներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում անխափան գործեց նաև Իսրայել-Ադրբեջան, Ուկրաինա-Ադրբեջան և Բելառուս-Ադրբեջան օդային բեռնափոխադրումները։ Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակի ռազմական օժանդակությունը, փաստորեն Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա։

Հարգելի ընկերներ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվել է և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչն անընդունելի է և դատապարտելի։

1920-ական թթ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերվեցին թուրք-բոլշևիկյան հեղափոխության զոհասեղանին, հիմա Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի և նավթի» զոհասեղանին և կհաջողե՛ն։ Հավատում ենք, որ դուք կմիանաք մեզ այս արդար պայքարում՝ հանուն ազատության և արդարության։

Շնորհակալություն»: