Չինաստանը թեթևացնում է կորոնավիրուսային սահմանափակումները բողոքի ակցիաների ֆոնին
Պեկինի և Գուանչժոուի իշխանությունները թեթևացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի որոշ միջոցառումներ՝ բողոքի ցույցերից հետո։ Այդ մասին գրում է South China Morning Post-ը։
Պեկինի առողջապահական մարմիններն ընդգծել են բարձր ռիսկային գոտիները բացահայտելու անհրաժեշտությունը, որտեղ վարակի տարածման մեծ հավանականություն կա:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են թուլացնել կորոնավիրուսային սահմանափակումները, իսկ ոմանք նաև առաջ են քաշել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրաժարականը։