Չավուշօղլուն դժվար է համարում բանակցությունների միջոցով Ուկրաինայում պատերազմի ավարտը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի բանակցային կարգավորման հասնելն ավելի ու ավելի դժվար է դառնում։
«Բանակցային լուծման հասնելը գնալով ավելի դժվար է դառնում»,- ասել է Չավուշօղլուն։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայում իրավիճակի այլընտրանքային լուծում չկա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան մարտին Անկարայում բանակցություններ է կազմակերպել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև և նաև միջնորդ է հուլիսին ավարտված սևծովյան հացահատիկի նախաձեռնության մեջ։