Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
Քաղաքականություն

Հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և մշակութային, և՛ հանրային, և՛ քաղաքական և ընդհանրապես, հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող բոլոր ոլորտների տեսանկյունից:

Հեռուստատեսությունն ինքնին նորանոր հորիզոններ էր բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար և ավելին՝ հենց ինքն էլ հավակնում էր դառնալ արվեստի յուրովի տարատեսակ:

Հայկական հեռուստատեսության կայացման ուղին՝ անցած շուրջ 7 տասնամյակի ընթացքում լեցուն է եղել վերելքներով, ձեռքբերումներով և իհարկե, դժվարություններով, որոնց հաղթահարումը դարձել է մի նոր նվաճում:

Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներին, մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու պատրաստակամությունից, իհարկե, անցնելով նաև քաղաքական ու գաղափարախոսական գրաքննության ու կաղապարների բովով: Միևնույն ժամանակ հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը:

Այսօր գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպիսի խիզախություն էր հայկական հեռուստաընկերության կողմից 1988 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանն ուղիղ հեռարձակելու որոշումը:

Ոչ պակաս դժվարին է գնահատել, թե ինչպիսի մշակութային նշանակալի իրադարձություն էր 1983 թվականին «Անուշ» ֆիլմ-օպերայի եթերում հայտնվելը, կամ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որի գեղարվեստական ղեկավարն էր Օհան Դուրյանը:

Մենք շատ երկար կարող ենք թվարկել հայկական հեռուստատեսության կայացման հանգրվաններն ու նվաճումները, բայց ամենակարևորը մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:

Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»: