Փաստաբանության ինստիտուտի կայացումն կարևոր է՝ որպես քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին՝ պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Փաստաբանական պալատի hանրային գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը կարևորել է փաստաբանության ինստիտուտի կայացումն Արցախում որպես քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակի:
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի: