Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Թոշակս 2000 դրամով բարձրացրեցին, փոխարենը՝ երեխու 24․000 նպաստը կտրել են․ Սոթքի անապահով ընտանիքի հայր

«Ես չեմ հասկանում, Կառավարությունը ի՞նչ հիմքով է որոշել, որ սահմանամերձ գյուղում բնակվող անապահով ընտանիքի անչափահաս երեխու նպաստը կտրի»,- 168.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։

Արմենն ունի հաշմադամության առաջին կարգ, անվասայլակով է տեղաշարժվում։ Նրա երկու ոտքերը, ինչպես նաև ձախ ձեռքի՝ 2, իսկ աջ ձեռքի՝ 4 մատներն անդամահատված են։ Ավելի քան 18 տարի նա հաշմանդամության թոշակ է ստանում։

Որպես անապահով ընտանիքի անդամներ՝ նրա երեխաները նպաստ են ստացել։ Ասաց՝ 2 տարի առաջ, երբ աղջկա 18 տարին լրացել է, նրան այլևս նպաստ չեն հատկացրել, ինչն իր համար հասկանալի է, սակայն հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են կտրել 17-ամյա որդու նպաստը:

«Մի 2 օր առաջ նպաստ էին բերել, գնացինք, որ ստանայինք, ասացին՝ չկա։ Երեխեն դեռ 18 տարեկան չկա, մյուս տարի՝ 2023 թվականի օգոստոսին է լրանում 18-ը, ասացին՝ միայն ձերը չի, լիքը մարդկանց նպաստ կտրել են։ Ասել եմ, որ թղթերն ուղարկեն Երևան, իմանան, որ սենց չի կարելի․․․»,-ասաց նա։

Արմենն ասում է՝ չնայած, որ չեն պարզաբանել, թե ինչ հիմքով են կտրել երեխայի նպաստը, կարծում է, որ պատճառն իր թոշակը 2000 դրամով բարձրացնելն է․ «Ես 29.000 դրամ թոշակ էի ստանում, էս վերջում 2000 դրամով բարձրացրեցին՝ 31.000 դրամ են սարքել, փոխարենը՝ երեխու 24.000 դրամ նպաստը կտրել են։ Իմ թոշակով ու երեխու նպաստով մի կերպ էինք ապրում, գոյատևում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա մեր վիճակն ինչ է լինելու։ Այնպես էլ չի, որ եսիմ ինչ ապրուստ ունենք, կովը սատկել է, երինջը սեպտեմբերին՝ թշնամու հարձակման ժամանակ սատկեց, հիմա մնացել է մի փոքր հորթ ու 7 ոչխար։ Ապրուստ չկա, վառելիք չկա, ոչ միայն մեզ, այլև ժողովրդի մեծ մասին վառելիք չկա, ապրուստ չունեն։ Սահմանամերձ գյուղ ենք, թշնամու կրակի տակ, փոխանակ ինչ-որ ձևով օգնեն, հակառակն են անում․․․»։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամին մեծ վնասներ էր հասցրել նաև Սոթք գյուղին, հրետակոծություններից տասնյակ տներ էին ավերվել: Իսկ ի՞նչ իրավիճակ է գյուղում, հարցրեցինք Արմենին, արդյոք տների նորոգման, բարեկարգման աշխատանքներ ընթանո՞ւմ են։

«Արդեն մի քանի շաբաթ է, որ ավերված տների տանիքները փոխում են, լրիվ նոր տանիքներ են տեղադրում, բայց իմ իմանալով՝ դա իշխանությունները չեն անում, այլ բարերարներից մեկը։ Մեր տանն էլ էին խփել թուրքերը, տանիքն ավերվել էր, այսօր կամ վաղը մեր տանիքն էլ կսարքեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանին, թշնամու կողմից իրականացվող սադրանքներին, Սոթքի բնակիչն ասաց, որ դա իրենց համար սովորական բան է դարձել․ «Կրակոցներն էլի կան՝ դիրքից դիրք, ամեն իրիկուն էլ կա, երեկ իրիկունն էլ կար։ Սենց ապրում ենք, մեր տունն է, թողնենք ո՞ւր գնանք․․․ Երևանում առոք-փառոք կյանք վայելող, պարգևավճարներ ու միլիոններով աշխատավարձեր ստացող պաշտոնյաները թող մի հատ գան մեր գյուղ, էլի, մենք իրենց շատ հարցեր ունենք․․․»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչ սկզբունքով են քաղաքացիները դուրս մնում անապահովության գնահատման համակարգից։

«Եթե քաղաքացու եկամտի մեջ կա փոփոխություն՝ բարձրացում, անկախ նրանից՝ դա կլինի 1000 դրամի, թե 3000 դրամի փոփոխություն, քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից։

Եթե քաղաքացիներն ունեն կարիք, բայց միավորները չի բավականացնում, կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, աշխատակիցները կայցելեն իրենց, կգնահատեն կարիքները, եթե գտնեն, որ քաղաքացին ունի աջակցության կարիք, գուցե հնարավոր լինի իրեն եռամսյակային հրատապ օգնություն նշանակել»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը, ապա հավելեց, որ Նախարարությունն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում։