ՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
Քաղաքականություն

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձևավորում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»։

«Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին և հիշատակում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, շատերը չգիտես ինչու կարծում են, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի ԽՍՀ սահմանների շրջանակներում կամ Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ։ Դա այդպես չէ: Հռչակագրում ասվում է՝ «Ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։

Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային իրավունքի նորմերին և խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Ի դեպ, այդ գործընթացին մասնակցում էին նաև այն ժամանակ Հանրապետությունում բնակվող ադրբեջանցիները։ Նրանց բաժանվեցին քվեաթերթիկներ, քվեաթերթիկները հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով էին։ Ճիշտ է, նրանք չքվեարկեցին, բայց արդյունքը չփոխեց։ Քվեարկությանը չմասնակցելը քաղաքացիների իրավունքն է։

Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։

Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։

Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»,-ասաց Բաբայանը։