Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
Քաղաքականություն

Ստեփանակերտ քաղաքի 2023 թվականի բյուջեն պլանավորվել է 2 մլրդ 442 մլն ՀՀ դրամ

Դեկտեմբերի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Այն վարել են ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Արթուր Հարությունյանն ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:

Քննարկվել են իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցեր:

Ստեփանակերտ քաղաքի 2023 թվականի բյուջեն պլանավորվել է 2 մլրդ 442 մլն ՀՀ դրամ, որից սեփական եկամուտները 660 մլն ՀՀ դրամ են պլանավորել, 600 մլն ՀՀ դրամ՝ տեղական տուրքեր, 51 մլն ՀՀ ՝ այլ եկամուտներ են նախատեսում: Ընդհանուր բյուջեի 1,7 մլրդ ՀՀ դրամը կկազմի պետական դոտացիան:

«Շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածով նախատեսում են 1 մլրդ 79 մլն ՀՀ դրամ, բնակարանաշինության և կոմունալ ծախսերը պլանավորել են 488 մլն ՀՀ դրամ, փողոցների լուսավորման համար՝ 179 մլն ՀՀ դրամ, մշակութային ծրագրերի համար 107 մլն ՀՀ դրամ, «Արտադպրոցական կրթություն» հոդվածով 723 մլն ՀՀ դրամ են պլանավորել. այս և այլ տվյալները ներկայացրել ու պատգամավորների հարցադրումներին պատասխանել է քաղաքապետ Դ. Սարգսյանը: Դրանք վերաբերում էին Աջափնյակի ջրամատակարարմանը,ՊՈԱԿ-ների աշխատավարձերին և այլն:

Ասկերանի շրջանի տարեկան ծախսերը պլանավորել են 200 մլն ՀՀ դրամի չափով, նախորդ տարվա համեմատ՝ 2 մլն 695 հազ ՀՀ դրամով ավել, ոչ ֆինանսական ակտիվների ծախսերը կկազմեն 1 մլն ՀՀ դրամ: Աշխատավարձի ֆոնդը 2 մլն 503 հազ ՀՀ դրամով կավելանա՝ կապված պաշտոնական դրույքաչափերի ավելացման հետ:

Սեփական եկամուտները պլանավորել են 146 մլն ՀՀ դրամ, հարկային եկամուտները կկազմեն 96 մլն ՀՀ դրամ, ոչ հարկային եկամուտները՝ 49 մլն ՀՀ դրամ: Պետական դոտացիան գալիք տարի 13 մլն ՀՀդրամով ավել կլինի:

Մարտակերտի շրջանի ծախսերը պլանավորել են 458 մլն ՀՀ դրամի չափով, նախորդ տարվա համեմատ 0.17 տոկոսով ավել: Սեփական եկամուտները կկազմեն 122 մլն ՀՀ դրամ,12 մլն ՀՀ դրամով ավել:

Մարտունու շրջանի ծախսերը պլանավորել են 476 մլն ՀՀ դրամ: Սեփական եկամուտները կկազմեն 171 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ 14 մլն դրամով ավել: Բյուջեի 99.5 տոկոսը կկազմեն ընթացիկ ծախսերը:

Պատգամավորական հարցադրումները վերաբերում էին շրջանների կարողությունների զարգացման ծրագրերին, կառուցվող բնակարանների բաշխմանը և այլն:

Նախագահի աշխատակազմի ծախսերը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Կ.Շահրամանյանը: 833 մլն ՀՀ դրամ պահպանման ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկնում աշխատավարձի ֆոնդին՝ 713 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ 43 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է պաշտոնական դրույքաչափերի բնականոն աճով:

ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը կազմելու են 794 մլն ՀՀ դրամ, այն 12 մլն ՀՀ դրամով ավել է նախորդ տարվա համեմատ, որից 9 մլն ավելացումը պայմանավորված է պաշտոնական դրույքաչափերի բնականոն աճով:

Պետական նախարարի աշխատակազմի ծախսերը պլանավորված են 231 մլն ՀՀ դրամի չափով, 6 մլն ՀՀ դրամով ավել նախորդ տարվանից: Բյուջեի 89.2 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը:

ԱՀ նախագահի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը կազմելու են 349 մլն ՀՀ դրամ:3 մլն ՀՀ դրամը նվազեցումը պայմանավորված է մեկ հաստիքի ու մի քանի հոդվածներով ծախսերի կրճատմամբ:

Ծախսերի 78 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձային ֆոնդին/274 մլն ՀՀ դրամ/: Ծրագրային ծախսերը կազմում են 413, որից 313 մլն ՀՀ դրամը նախատեսված է պատվիրակությունների ընդունման համար:

Դատական համակարգի ծախսերը նախատեսված է 733 մլն ՀՀ դրամ, որից 650 մլն ՀՀ դրամը աշխատավարձի ֆոնդն է:

Դատախազության պահպանման ծախսերը նախատեսված են 602 մլն ՀՀ դրամ ,8 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է դասային աստիճանների փոփոխությամբ, կրճատվել են ներքին գործուղումների ծախսերը:

Արդարադատության նախարարության բյուջեն կկազմի 507 մլն ՀՀ դրամ,48 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով,3 մլն ՀՀ դրամ նախատեսված է ներքին գործուղումների,1 մլն ՀՀ դրամ «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով, 2 մլն 800 հազ ՀՀ դրամով էլ ձեռք կբերվեն սարքավորումներ:

Համատեղ նիստը շարունակվել է օրվա երկրորդ կեսին: Քննարկման են ներկայացվել քննչական և պետական տեսչությունների կառավարման կոմիտեների, հաշվեքննիչ պալատի, պետական վերահսկողական ծառայության , մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2023թ ֆինանսավորման հարցերը:

Քննչական կոմիտեի ծախսերը կկազմեն 580 մլն ՀՀ դրամ, որի 88.5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, այն 96 մլն ՀՀ դրամով ավել է լինելու՝ պայմանավորված հաստիքների ավելացմամբ ու գործակիցների փոփոխությամբ:

ԱՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի նախագահ Տիգրան Ծատրյանի փոխանցմամբ՝ կազմելու է 197 մլն 617.6 հազ ՀՀ դրամ, որը աճել է նախորդ տարվա նախատեսվածից 3 մլն 533.7 հազ ՀՀ դրամով:

ԱՀ պետական վերահսկողական ծառայության հանրային ծառայությունների ապահովման համար 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 222 մլն 867,3 հազ. ՀՀ դրամ: Ծառայության պետ Մ. Աբրահամյանը մանրամասն ներկայացնելով ֆինանսների բաշխումը ըստ առանձին հոդվածների, նշել է, որ 2022 թվականի 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի նախագծով Ծառայության համար նախատեսվել էր 164 մլն 496,6 հազ. ՀՀ դրամ:

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ կոմիտեի պահպանման ծախսերը նախատեսվում է 339 մլն 441 հազ 800 ՀՀ դրամ, որից աշխատավարձի ֆոնդը կազմելու է 326 մլն 297 հազ 700 ՀՀ դրամ, որը կազմում է կոմիտեի ընդհանուր բյուջեի 96 տոկոսը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ 2023թ. պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարը կազմելու է 82 մլն 333 հազ 400 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4 մլն 565 հազ 500 ՀՀ դրամով: Աշխատավարձի ֆոնդը ավելացել է 4 մլն 502 հազ900 ՀՀ դրամով, որը պայմանավորված է գործող օրենսդրության համաձայն պետական ծառայողների աշխատանքնային ստաժի գործակիցների ամենամյա և համապատասխանաբար

«Պետական ծառայության վարձատրության» մասին օրենքի համաձայն կիսամյակային պարգևատրության ֆոնդի աճով, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնականի մեկ միավոր հաստիքի ավելացմամբ: Աշխատավարձային ֆոնդը կազմում է 75 մլն 683 հազ 700 ՀՀ դրամ:

Քաղծառայության խորհրդի 2023թ-ի պահպանման ծախսերը նվազել են 525 հազ ՀՀ դրամով՝ կազմելով 123.8 մլն ՀՀ դրամ:

Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացրած տեղեկատվության՝ 2023թվականին կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կազմելու է 92 մլն 935.8 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4 մլն 588.3 հազ ՀՀ դրամով՝ պայմանավորված աշխատավարձի բնականոն աճով:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին: