Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը ԱՄՆ և Չինաստան կտրուկ նվազել է
Սաուդյան Արաբիայից ԱՄՆ և Չինաստան նավթի արտահանման ծավալը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ կտրուկ նվազել է։ Bloomberg-ը նման եզրակացության է եկել ծովային նավերի հետագծման տվյալները վերլուծելուց հետո։
Սաուդյան Արաբիայից ԱՄՆ նավթի արտահանումը հոկտեմբերի համեմատ նվազել է օրական 304 բարելով՝ կազմելով օրական 83000 բարել։ Սա ամենացածր ցուցանիշն է 2017 թվականից ի վեր, երբ գործակալությունը սկսեց հետևել նավթի առաքման տվյալներին:
Bloomberg-ը նշում է, որ նոյեմբերի թվերը կարող են աճել, քանի որ մոտ 18 միլիոն բարել սաուդյան նավթ տեղափոխող նավերը, որոնք բեռնվել են անցյալ ամիս, դեռևս պետք է հայտարարեն իրենց վերջնական կանգառի մասին։