Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն: Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»,-ասաց Ռուբինյանը՝ խոսելով Արցախի ժողովրդի անվտանգության հարցի մասին։