NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Գյումրիում «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիքի ձեռքից տեսանյութը նկարելուց հետո վերցրել են բանալիները ու մարդկանց հետ ուղարկել են իրենց դոմիկներով. Զոհրաբյան (տեսանյութ)

Գյումրիում «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիքի ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սփյուռքին քցելու հերթական շոուն:

Նոյեմբերի 24-ին Հայաստան համահայկական հիմնադրամը, հերթական թելեթոնի շրջանակում, մի լալահառաչ սյուժե էր սարքել, թե ինչպե՞ս հիմնադրամի՝ «Մեր Գյումրին» ծրագրով, Սփյուռքի հանգանակությամբ, կառուցվել է երկու 6 հարկանի շենք, 36 բնակարանով ու մենք բոլորս, Սփյուռքն էլ հետը, տեսավ, թե ինչպե՞ս այս հոկտեմբերի 31-ին, երջանիկ գյումրեցիները, նրանք, ովքեր անցած 34 տարիներին որեւէ բնակարանային ծրագրում ներառված չեն եղել, արցունքն աչքերին ստացան իրենց տների բանալիներն ու պատրաստվեցին բնակարանամուտի։ Բայց, թե ի՞նչ եղավ դրանից հետո՝ դա արդեն Ֆելինիին արժանի սյուժե է։

Ինձ դիմել են հոկտեմբերի 31-ի «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիք, ովքեր խնդրեցին էս պահին իրենց անունները չհրապարակել, հույս ունենալով, որ մի ինչ-որ պահի իրենց երեւի տուն կտան եւ պատմեցին, որ տեսանյութը նկարելուց հետո իրենց ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով, խոստանալով հետո զանգել։

Պարզվում է, որեւէ ընտանիք մինչ օրս այդ երկու շենքում չի բնակվում, շենքերի պահակները բնակարանների «տերերին» թույլ չեն տալիս մտնել շենք եւ նկարել իրենց «բնակարանները», ասելով, թե Հայաստան համակայկական հիմնադրամից արգելել մարդկանց ներս թողնել։

Բայց «սիմվոլիկ բանալի» ստացած ընտանիքի անդամներից մեկը նկարել եւ ինձ է փոխանցել, իբր, արդեն ֆուլ բնակեցված երկու շենքերից տեսանյութ, ուր հստակ երեւում է, որ որեւէ բնակարան մինչ այս պահը բնակեցված չէ։

Հա, ի դեպ, նոյեմբերի 24-ին, թելեթոնի ժամանակ ցուցադրված երջանիկ գյումրցիների տեսանյութը դիտելուց հետո, Սփյուռքը հանգանակել է եւս մի քանի միլիոն դոլար և «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Գյումրիում ևս երկու, այս անգամ արդեն 7 հարկանի շենք են կառուցում։

Ո՞ւմ համար՝ պարզ չի։

Հա, սա ես չեմ գրում Հայաստանի իշխանությունների համար։ Վստահ եմ, այս մեծ աֆյորայից իրենք լավ տեղյակ են։
Պարզապես ուզում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ու Սյփուռքի մեր հայրենակիցները կապ հաստատեն տեսանյութում բանալիներ ստացած «երջանիկ» գյումրեցիների հետ ու փորձեն օգնել մարդկանց։

Այս պահին այսքանը։ Հա, մեկ էլ ավելորդ թիթիզություններ չանեք, վազեք մի երկու ընտանիք ափալ-թափալ բնակեցնեք, ձեր անձնական օգտագործման տելեներով ֆեյք սյուժեներ սարքեք։ Չնայած՝ դուք էնքան սրբապիղծ եք, որ էդ թեթև բլեֆն ի՞նչ է, որ չանեք։ Էդպիսի բլեֆներ ե՞ք արել։

Տեսանյութում՝ շահագործման հանձնված ու «ֆուլ բնակեցված» դատարկ շենքերն են, իսկ մեկնաբանության մեջ տեղադրել եմ Հայաստան համահայկական հիմնադրամի ռեպորտաժը՝ երջանիկ գյումրեցիների մասին, ովքեր եկան, ստացան իրենց բնակարանների բանալիները, բայց ֆիլմի հաջորդ դուբլը՝ բանալիները հետ վերցնելու ֆինալային կադրը՝ իդիլիկ այդ ռեպորտաժում չկարշ»,-գրել է Զոհրաբյանը: