Մակրոնը հանդիպել է Իլոն Մասկի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ուրբաթ օրը հանդիպել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի հետ, կողմերը քննարկել են էլեկտրական մեքենաների և մարտկոցների արտադրությունը, ինչպես նաև երեխաների պաշտպանությունը համացանցում։
«Այսօր կեսօրից հետո ես հանդիպեցի Իլոն Մասկի հետ, և մենք հստակ և անկեղծ քննարկում ունեցանք։ Իլոն Մասկը և ես մտքեր փոխանակեցինք ապագա արդյունաբերական նախագծերի վերաբերյալ, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները և մարտկոցները,-գրել է Մակրոնն իր Twitter-ի էջում։