Ամերիկացի սենատորները Ուկրաինայի հարցով գաղտնի ճեպազրույց կանցկացնեն
Ամերիկացի սենատորներն այս շաբաթ գաղտնի ճեպազրույց կանցկացնեն՝ կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշման հետ՝ ավելացնելու Ուկրաինային օգնությունը, հաղորդում է CNN-ը:
Վարչակազմը պահանջում է լրացուցիչ 37 միլիարդ դոլար օգնություն տրամադրել Ուկրաինային, որը կարող է ներառվել տարեվերջյան համախմբված օրինագծում:
Դեռևս պարզ չէ՝ արդյոք վարչակազմը գործարք կկնքի հսկա փաթեթի շուրջ։