ԱՄՆ քաղաքացիները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ․ քաղաքական գործիչ
ԱՄՆ կառավարությունը թաքցնում է, որ բնակչությունը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, Չինաստանի հետ, Թայվանի ընտրությունների արդյունքները օրինակ են այն փաստի, որ մարդիկ չեն ցանկանում պատերազմ Չինաստանի հետ, ասել է ԱՄՆ Սենատի անկախ թեկնածու Դիան Սարը։
«Միացյալ Նահանգները չի ցանկանում ցույց տալ ճշմարտությունը, որ մարդիկ ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, Չինաստանի և ամբողջ աշխարհի հետ: Միացյալ Նահանգներում նրանք վերահսկում են լրատվամիջոցները և պահպանում են իրենց տեսլականն ու իմիջը, որոնք այժմ օրակարգում են»,-ասել է սենատի թեկնածուն։