ԱՄՆ-ում այլևս նախկինի պես չեն վստահում երկրի բանակին
ԱՄՆ-ի բանակի նկատմամբ վստահության անկումը անհանգստացնող միտում է, ասվում է Fox News-ի եթերում։
«Պենտագոնը լուրջ խնդիր ունի, և դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ շատ ամերիկացիներ կորցնում են հավատը բանակի նկատմամբ:», - ասել է հեռուստաալիքի հաղորդավարը:
Այսպիսով, ամերիկացիների վստահությունը երկրի զինված ուժերի նկատմամբ
2022 թվականին իջել է մինչև 48 տոկոս՝ 2018 թվականի 70 տոկոս մակարդակից։ Միևնույն ժամանակ, հարցվածների 62 տոկոսն ասել է, որ իրենց կարծիքը փոխվել է բանակի չափազանց քաղաքականացված ղեկավարության պատճառով։