Իրանում ցույցերի ընթացքում զոհվել է 200 մարդ
Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, իսկ պետական և մասնավոր կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս, ասվում է Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Խռովությունների արդյունքում մինչ օրս զոհվել է 200 մարդ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. զինված խմբավորումներ, անկարգությունների մասնակիցներ, ինչպես նաև զինված հակահեղափոխական և անջատողական խմբավորումների անդամներ», - հայտարարությունը մեջբերում է Tasnim-ը։