Ավելի քան 3 ժամ տևած բանակցությունները դրական արդյունք են տվել` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացվել է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: