Լավրովի այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է․ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար
Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախի կարգավիճակի հարցն առաջնային չի համարում և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը վերջինիս կազմում: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
«Ճիշտ է, մի տեսակ դառնացած էր խոսում Լավրովը և տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից դժգոհ է ու համարում է, որ պաշտոնական Երևանն Արցախից ձեռք է քաշել, ինչը պարոն Լվրովին խիստ մտահոգում է: Բայց նրա այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է, եթե հիշենք, որ ՀՀ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ լիովին սատարում է կարգավորման հենց ռուսական ծրագրին, իսկ այդ ծրագրի ընդունումը վիժեցրել է պաշտոնական Բաքուն»,- գրել է նա: