Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից»

Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «սև ցուցակից»: Գրում է «Հետք»–ը։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները 2020-ի հունիսից գտնվում են ԵՄ «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Պատճառը եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում և մի շարք հայկական ավիաընկերություններում հայտնաբերված թերություններն էին, որոնք վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների և դրանց վերահսկող ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության ապահովման թույլ մեխանիզմները ԵՄ-ին դրդել են ժամանակավորապես արգելք դնել ՀՀ ավիափոխադրողների մուտքի վրա, քանի որ ԵՄ-ն վերջիններիս դիտարկում է որպես թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող:

«Սև ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:

Հայաստանն ընդգրկվել է «A» հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

«Սև ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը:

Ցուցակը վերջին անգամ թարմացվել է նոյեմբերի 23-ին, ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողները՝ 8 ավիաընկերություն, այդ ցուցակում են:

Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը (Adina Vălean) նոյեմբերի 23-ին Եվրահանձնաժողովին ներկայացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ կատարված աշխատանքները:

Այսպես՝ սեպտեմբերի 27-30-ին Եվրահանձնաժողովի ու EASA-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հյուրերը դիտարկել են, թե ինչ առաջընթացի է հասել ՔԱԿ-ը՝ նախկինում վեր հանված թերությունները վերացնելու հարցում: Եվրոպական կողմը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, թե ՀՀ-ում գրանցված ավիափոխադրողներին արդյունավետ ձևով վերահսկելու առումով ինչ քայլեր է արդեն կատարել և նախատեսում կատարել ՔԱԿ-ը: Ըստ Եվրահանձնաժողովի՝ ՔԱԿ-ի պարտավորությունների թվում են Անվտանգության պետական ծրագրի, Ավիացիոն պատահարների հաշվետվության համակարգի, Որակի և շահագործողների սերտիֆիկացման գործընթացի կառավարման համակարգի ներդրումը:

«Այցի ընթացքում նաև դիտարկվել է ոչ միայն ՔԱԿ-ի՝ անվտանգության համապատասխան կանոնակարգերին ու ստանդարտներին հետևելու կարողությունը, այլև ՔԱԿ-ի կողմից սերտիֆիկացված ավիափոխադրողների թռիչքային անվտանգությանը վերաբերող ցանկացած նշանակալի ռիսկ վերհանելու և այդ ռիսկը զսպելու համար արդյունավետ գործելու ունակությունը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը:

Ամենակարևոր շեշտադրումը, թերևս, այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, 2020-ին Հայաստան կատարած գնահատողական այցի ժամանակ վեր հանված թերությունների վերացման հարցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հասել է «սահմանափակ առաջընթացի»: Այսինքն՝ եվրոպական կողմը ամբողջովին բավարարված չէ ՀՀ ավիացիոն իշխանությունների ձեռքբերումներով: Դրա ապացույցն է այն միտքը, որ չնայած գործողությունների պլան էր մշակվել ու գործարկվել, անհրաժեշտ է այդ պլանը կրկին բացել, վերանայել ու լրացուցիչ գործողություններ ներառել դրա մեջ, որպեսզի այն համապատասխանեցվի իր նշանակությանը: Սա կլինի EASA-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության առանցքային գործունեությունը:

Մեղմ ասած, սա լավ նորություն չէ մեզ համար և նշանակում է, որ ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու համար ՀՀ քաղավիացիոն իշխանությունները դեռ շատ ջանքեր պիտի գործադրեն:

Այս ընթացքում՝ 2022-ի մայիսի 5-ին, ՔԱԿ-ը օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է տվել «Fly Arna» ընկերությանը, որը, սակայն, ևս ներառվել է ԵՄ «սև ցուցակում»:

«Քանի որ ՔԱԿ-ը չի ցուցաբերել անվտանգության համապատասխան ստանդարտների ներդրման ու դրանց հետևելու բավարար ունակություն, այս նոր ավիափոխադրողին ՕՇՎ հանձնելը չի երաշխավորում անվտանգության միջազգային ստանդարտների բավարար ապահովում»,- ասել է հանձնակատար Ադինա Վելեանը:

Եվրահանձնաժողովը շեշտադրել է նաև այն, որ սեպտեմբերյան այցի ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին ևս մեկ անգամ փոխանցվել է, որ թռիչքային անվտանգության պատշաճ ու արդյունավետ վերահսկողությունը կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, երբ ՔԱԿ-ը ապահովվի համապատասխան ռեսուրսներով ու փորձով, մասնավորապես՝ որակավորված անձնակազմի բավարար քանակով և բարձրագույն ղեկավարության կայունությամբ: