Մոսկվայում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է տուժել, այդ թվում՝ 5 երեխա
Մոսկվայի հարավ-արևելքում ավտոբուսի հետ վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի Լյուբլինսկայա փողոցում ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել լուսավորության սյանը։
Ուղևորներից 13-ը տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել։ Ոստիկաններն ու փրկարարները, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։