Շքեղության գինը... այս ամենը զազրելի շեղում է գոյության խնդրից. Մենուա Սողոմոնյան
Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։ Գրել է 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Նա նաև հավելել է. «Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ։
Միացե՛ք բոյկոտին...»