Արցախի օկուպացված Սանասարում մահացել է ադրբեջանցի զինվորական
Ադրբեջանական մամուլը հատնում է, որ Արցախի օկուպացված Սանասարում հրազենի կրակոցից մահացել է ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, Մամեդով Էլնուր Աղազադե օղլուն։
Այդ մասին APA-ին հայտնել է Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է, և օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։