Ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի մասին
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Մշակույթ

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնեական) պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։

Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Դրանք են՝

Նժդեհ Երանյան, Հայաստանի պատմության թանգարան, փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամյակի սկզբի մշակույթը՝ ըստ թանգարանային նյութերի».

Հայր Աթանաս աբեղա Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արևելյան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնեական ընկալումներն արցախահայ բանահյուսության մեջ».

Շողակաթ Դևրիկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում».

Օվսաննա Խաչատրյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրված ձեռագրերի հիշատակարանները՝ որպես պատմամշակութային կարևոր սկզբնաղբյուր».

Աշոտ Մկրյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզվաբան, «Արցախի բարբառը Զմյուռնիայում. հանրալեզվաբանական քննություն»:

Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ և փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին՝ նաև Զալցբուրգի համալսարանում։

Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագրի միջոցով, որն իր շարունակությունն է ունենալու նաև 2023 թվականին: Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազոտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպես և մշակութային ժառանգությանն առնչվող հետազոտությունների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։