Սաշա Կատվալյանը պաշտոնապես նշանակվեց Երևանի քաղաքապետի խորհրդական
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում նոր նշանակումներ են արվել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ իր խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական: